Ամեն տարի դեկտեմբերին Google Play-ը ներկայացնում է տարվա լավագույն հավելվածները՝ տարբեր անվանակարգերում:

Հայկական երկու հավելված այս տարի լավագույնների թվում են:

Google-ը հայկական PicsArt Animator հավելվածը ճանաչել է տարվա լավագույն ժամանցային հավելված։   PicsArt-ն ամբողջ աշխարհում ներբեռնվել է 450 միլիոն անգամ, ավելի քան 30 լեզուներով: Այն ամսական ունի օգտատերերի կողմից խմբագրված նկարների 850 միլիոնից ավելի հսկայական բազա: Օգտատերերի կողմից ստեղծված տասնյակ միլիոնավոր ազատ օգտագործման համար հասանելի պատկերների ու սթիքերների շնորհիվ՝ PicsArt-ը դարձել է  աշխարհում անվճար նկարների ամենածավալուն հավաքածուներից մեկը:

Google Play-ում նշում են, որ սա հավելված է, որը ժամանակ սպանելու համար չէ:


Իսկ հայկական Shadowmatic խաղը մի շարք երկրներում ճանաչվել է լավագույն նորարարական խաղ:

Triada Studio ընկերության կողմից թողարկված Shadowmatic խաղն Android-ի օգտատերերի համար հասանելի դարձավ միայն այս տարվա մարտին: Այն տեղ էր գտել նաև App Store Best of 2015 լավագույն հավելվածների ցանկում՝ որպես լավագույն դիզայնն ունեցող,  ինչպես նաև՝ որպես լավագույն նոր խաղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել