Life.panorama.am-ը գրում է.
Երգչուհի Ջուսը հայկական շոու բիզնեսի ամենահամարձակ կերպարներից մեկն է: Ջուսը հաճախ է փոխում ոճը, երկար վարսերից հետո նա կարող է կարճ սանրվածքով ներկայանալ, մազերի գույների հարցում եւս երգչուհին սահամանափակումներ չունի՝ շեկից սեւ, սեւից կարմիր եւ այսպես շարունակ:
 
Վերջերս Ջուսը հրաժարվեց երկար մազերից եւ շատ կարճ կտրեց մազերը, հետո դարձավ կարմրահեր, իսկ օրերս նոր ոճով ներկայացավ՝ նա կրկին շիկահեր է եւ հետաքրքիր սանրվածքով:
Life.panorama.am-ի հետ զրույցում ոճային կտրուկ փոփոխությունների մասին խոսելիս՝ Ջուսը նշեց, որ այդ միջոցով կինը կարող է լիցքաթափվել:
 
 
«Ինչպես շոփինգը, այնպես էլ ոճային փոփոխությունները դրական են ազդում կանանց ներաշխարհի վրա: Ես շատ եմ սիրում տարբերվել ամեն ինչով, ոճային փոփոխությունն ինձ համար ոչ միայն առանձնանալու լավագույն տարբերակն է, այլեւ նոր շունչ է, կյանքի նոր ռիթմ: Երբ ես զգում եմ, որ պետք է դառնալ նոր, ավելի հետաքրքիր ինքս ինձ համար, անմիջապես զանգահարում եմ իմ ոճաբանին՝ Սերժ Հարությունյանին, եւ մենք անցնում ենք գործի: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել