Armtimes.com-ը գրում է.

Հռոմի Ֆրացիսկոս Պապը պատմել է, որ արտասվել է «ազգային ռոխինջա»-ն ներկայացնող 16 փախստականների հետ միասին, որոնց հետ հանդիպել ու որոնց համբուրել է Բանգլադեշ կատարած այցի շրջանակներում:

45-րոպեանոց մամուլի ասուլիսի ժամանակ, որն անցկացվել է Դաքքայից հռոմ տանող ինքնաթիռում, կաթոլիկների առաջնորդը նշել է, որ անհիմն են մեղադրանքները, թե ինքը չի կիրառել «ազգային ռոխինջա» տերմինը իր ելույթում, նա հիշեցրել է, որ «ռոխինջա» բառն արտաբերել է դեռ Հռոմում` դեպի Ասիա շրջագայությունից առաջ, այս մասին հայտնում է  ANSA գործակալությունը:

Մյանմայում կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները Հռոմի պապին խոհուրդ են տվել չարտաբերել այդ տերմինը բուդդայական կրոնի երկրում, որտեղ իսլամական փոքրամասնությունները դիտվում են որպես «ազգային վնասատուներ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել