Tert.am-ը գրում է.

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հնարավորություններ է տալիս ԵՄ-ի հետ խորացնել նաև տնտեսական հարաբերությունները: Միաժամանակ, նա Tert.am-ի հետ զրույցում համաձայնեց այն տեսակետի հետ, որ շրջանակային համաձայնագրում տնտեսական հատվածը՝ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի հետ համեմատած, ավելի քիչ է: Ռուստամյանը գտնում է, որ համաձայնագիրը հնարավորություն կտա ավելի լավ իրացնել GSP+ համակարգը:

Դիտարկմանը, թե ՀՀ-ի՝ ԵԱՏՄ անդամակցության ժամանակ էլ էին պնդում, որ տնտեսվարողների համար նոր շուկա է բացվելու, սակայն այս հարցում խնդիրներ կան, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Խնդիրները մենք մեր մեջ պետք է փնտրենք, ի՞նչ կապ ունի այս կամ այն միություն: Մենք ձեռք ենք բերել հնարավորություն օգտագործելու ԵԱՏՄ շուկան, մենք ենք մեղավոր, որ չենք կարողացել այդ նոր իրավիճակին համապատասխանեցնել մեր տնտեսությունը: Չկա մի միություն, որի մեջ մտնես ու նոր հնարավորություններ չունենաս, չկա մի միություն, որի մեջ մտնես ու քո անկախությունից ինչ-որ բաներ չսահմանափակվեն, աշխարհում նման բան չկա:  Այս ամենը նկատի ունենալով՝ դու պետք է օգտվես այն դրականից, որ կա, իսկ առկա բացասականն էլ չեզոքացնես, ինչն էլ Հայաստանն անում է: Կարծում եմ՝ ՀՀ-ն ԵՄ-ի հետ կկարողանան  խորացնել նաև տնտեսական համագործակցությունը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել