39-ամյա Մարկ Մորիսը սպանել է իր նախկին ընկերուհուն մի քանի րոպե անց այն բանից, երբ վերջինս իրեն խնդրել է իրենց ընդհանուր երեխայի ապրուստավճարը վճարել: Էմմա Դեյը Մարկին պատմել է, որ ինքն ամեն ջանք թափում է երկու երեխաներին ապահովելու համար, բայց տղամարդը համարել է, որ նա իրենից փող է պահանջում վրեժ լուծելու համար: Սպանությունից առաջ տղամարդն ասել է. «Դու ինձ այլընտրանք չես թողնում»,- հայտնում է The Sun-ը:

Երեխաների խնամքի ծառայությունը Մարկին պարտադրել է վճարել մոտ 1 300 ֆունտ ստերլինգ տարեկան, այդ գումարն ավելի քիչ է եղել, քան ավելի վաղ է ենթադրվել:

Հարձակման օրը Մարկը գրել է իր մորը. «Ես հրաժեշտ եմ տալիս ձեզ բոլորիդ: Եթե ես դեռ ողջ լինեմ, խնդրում եմ, ինձ մի այցելեք: Պարզապես բոլորին ասեք, որ ցավում եմ, բայց պետք է սա անեի»:

Կինը փորձել է դիմադրել, բայց պայքարի ընթացքում Մարկը կտրել է նրա կոկորդը: Էմման վերջին շնչում բղավել է. «Ի՞նչ ես անում»: Մարկն ինքն է փրկարար ծառայություն զանգահարել՝ ասելով, որ հանցանքի վայրում ինքը չի եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել