11-ամյա դպրոցական աղջիկը Դուբլինից ինքնասպան է եղել, քանի որ իրեն տգեղ է համարել: Ինքնասպանության իր մտադրության մասին Միլլի Թուոմեյը բազմիցս հայտնել է Instagram-ում: Այս մասին հայնում է Mirror-ը:

Միլլին նաև սոցցանցում գրել է կոնկրետ օրը, երբ պատրաստվել է ինքնասպան լինել: Այդ մասին նրա ծնողներին հայտնել է ավագ քույրը, աղջկան բժշկի են տարել: Այնտեղ նա խոստովանել է, որ արդեն մի քանի տարի դժգոհ է իր տեսքից, այդ պատճառով ուզում է ինքնասպան լինել: Բժիշկը Միլլիին խորհուրդ է տվել դեռահասների նման խնդիրներով զբաղվող հոգեբույժի մոտ գնալ: Սակայն նա արդեն ազատ տեղ չի ունեցել:

Այդ ժամանակ ծնողներն աղջկան ուղարկել են արտ թերապևտի մոտ, ում հետ խոսքային և տեսողական միջոցներով ուսումնասիրել են նրա հույզերը: Բայց աղջիկը նախկինի պես պրոֆեսիոնալ օգնության կարիք է ունեցել: Չնայած այցերին՝ ծնողները նրա մահճակալի տակ հաբեր են գտել:

2016 թ. հունվարի 1-ին ընտանեկան ընթրիքից և ամանորյա ֆիլմ դիտելուց հետո Միլլին բարձրացել է իր սենյակ՝ ասելով, որ ձանձրանում է: Մի պահ անց նրան գտել են ծայրահեղ վիճակում, անմիջապես հոսպիտալացրել են: 3 օր անց նա մահացել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել