Երեք տարի առաջ Մրայա Քերին ծանոթացել է միլիարդատեր Ջեյմս Փարքերի հետ: Ավելի ուշ զույգը պատրաստվում էր ամուսնանալ, սակայն հարցն ամուսնության չհասավ: Երգչուհին Փարքերին փոխել է իր թիմի պարողի հետ, ում հետ մինչև հիմա կապ ունի: Ջեյմսը դա չի ներել, բաժանվել է երգչուհուց: Այս մասին գրում է bimru.ru-ն:

Պարզվում է՝ միլիարդատերն իր սիրելիի հետ ամուսնական պայմանագիր է կնքել, որում նշված է եղել՝ Քերին ինչ գումար պետք է ծախսեր իր կարիքների վրա որոշակի ժամանակահատվածում: Դրանում խոսվել է նաև Փարքերի նվերների մասին:

Բաժանությունից հետո Ջեյմսը Մրայային մոտ 5-10 մլն դոլար կվճարի որպես փոխհատուցում: Երգչուհու մոտ կմնա մեծ ադամանդով մատանին, որը Փարքերը նվիրել էր նշանադրության առթիվ: Քերին գոհ չէ արդյունքից՝ ավելի մեծ գումար է ակնկալել՝ 50 մլն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել