Armsport.am-ը գրում է.

Ադրբեջանական մամուլը հիստերիա է բարձրացել «Արցախ» ֆուտբոլային ակումբի վերաբերյալ:

Մեջբերում 1news.az-ի նյութից, որը վերնագրված է հետևյալ կերպ. «Հայերը նախանձել են «Ղարաբաղի» հաջողությանը և ստեղծել «Արցախը».

«Չեխիայում բնակվող գործարար Սևան Ասլանյանը հայկական ակումբը ստեղծել է, որպեսզի հակակշիռ ստեղծի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբին: Հայկական կողմին հանգիստ չի տալիս ադրբեջանական ակումբի հաջողությունը, որը հանդես է գալիս Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:

Հաջորդ տարի, երբ «Արցախը» սկսի հանդես գալ Բարձրագույն խմբում, ՀՖՖ-ն հետաքրքրված է լինելու թիմի չեմպիոնությամբ»:

Հիշեցնենք, որ «Արցախը» գլխավորում է Առաջին խմբի մրցաշարային աղյուսակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել