Armsport.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Բիլբաոյի «Աթլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագեի ծառայություններով հետաքրքրվելը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «արքայական ակումբը» ձմռանը կվճարի դարպասապահի հրաժարագինը՝ 20 միլիոն եվրո:

«Ինձ համար միշտ էլ հաճելի է աշխատել լավագույն դարպասապահների հետ, իսկ իմ կարծիքով՝ Կեյլոր Նավասը լավագույնն է: Միշտ աջակցելու եմ և օգնելու եմ թիմի դարպասապահներին:

Կեպան շատ լավ դարպասապահ է, սակայն նա իմս չէ»,- Զիդանի խոսքը մեջբերում է «Marca»-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել