Yerkir.am-ը գրում է.

Ռուս լրագրող, քաղաքագետ  Մաքսիմ Շևչենկոն իր յութուբյան ալիքում հրապարակել է տեսաուղերձ, որում անդրադարձել է ռուսական Առաջին ալիքով Время покажет հաղորդմանը մասնակցելուց հետո տարածվող լուրերին այն մասին, թե ինքն ասել է, որ հայերը Ռուսաստանի թշնամին են:

Ըստ Շևչենկոյի դա սուտ է:Նրա խոսքով՝ հաղորդման շրջանակում  լեհ լրագրողի հետ բանավեճի ժամանակ իրեն հարցրել են՝ հայերը Ռուսաստանի բարեկա՞մն են: Ի պատասխան լրագրողն ասել է. «Այն հայերը, որոնք մեր դաշնակիցն են, մեր դաշնակիցն են, իսկ նրանք, ովքեր ձեր դաշնակիցներն են, մեր թշնամին են»:

Լրագրողի կարծիքով` ինքը ոչ մի սխալ բան չի ասել և գտնում է, որ նույնը կարելի է ասել ոչ միայն հայերի, այլև մնացած բոլոր ազգերի՝ անգամ ռուսների համար:

Միևնույն ժամանակ, նա հաստատել է, որ «Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է» անվանել:

Մանրամասն` տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել