Yerkir.am-ը գրում է.

Ռուսաստանը և ԱՄՆ-ը քննարկել են Մերձավոր Արևելքում ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցում համագործակցությունը, և նախագիծը ենթադրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո հակառուսական պատժամիջոցները կչեղարկվեն. հայտնում է Лента.ру-ն: Այդ մասին գրում է Reuters-ը` հղում անելով նամակագրությանը, որը հայտնվել է գործակալության մոտ:

2016-ի նոյեմբերի ACU Strategic Partners գործակալության ղեկավարը, որը զբաղվում է միջուկային էներգետիկայի հարցով խորհրդատվություններով, գործընկերներին գրել է, որ Թրամփի հաղթանակը կփոխի խաղի կանոնները, և ԱՄՆ նոր նախագահի խնդիրը կլինի ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել