«ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ի թիվս բազմաթիվ պարտավորությունների, Հայաստանը պետք է առաջընթաց արձանագրի կոռուպցիայի դեմ պայքարի բնագա­վառում: Ինչպես հայտնի է՝ կոռուպցիան Հայաստանի իշխանավորների ամենասիրած զբաղմունքն է, առանց որի նրանք ուղղակի կյանք չունեն: Բայց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն օրերս հայտարարել է, թե կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանն արդեն լուրջ առաջընթաց է արձանագրել: «Ժո­ղովուրդ» օրաթերթը ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանից երեկ հետաքրքրվեց, թե ինչպես է նա գնահատում Դավիթ Հարությունյանի՝ վերը բերված պնդու­մը. «Գիտեք, ես Դավիթ Հարությունյանին համարում եմ այն գործիչներից մեկը, որը կարող է ՀՀ բոլոր օրենք­ներին և Սահմանադրությանը հղում անելով՝ ապացուցել, որ մածունը սև է: Եվ դա իրեն կհաջողվի անել այն­պիսի վարպետությամբ, որ բոլոր միջազգային կառույցների աչքերը բաց կմնան»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել