«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ չնայած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ըն­տանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ըն­տանիքում համերաշխության վե­րականգնման մասին» տրանսֆորմացիա ապրած օրենքի նախագիծը ներառված է երեքշաբթի մեկ­նարկող ԱԺ քառօրյայում, բայց հնարավոր է տե­ղափոխվի կառավարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 12-ին հրավիրված արտահերթ: Այս քառօրյան շատ ծանրաբեռնված է բյուջեի նա­խագծով, դրան առնչվող հարակից օրենքներով, այդ թվում և՝ Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվելիք 100 մլն. դոլար վարկի համաձայնագրով: «Ընտանեկան բռնության մասին» օրենքի քննարկումները կրկին թե՞ժ կանցնեն՝ հարցրինք ԱԺ մեր աղբյուրին: «Չէ, օրենքը լավ վերամշա­կել են մեր՝ ՀՀԿ ֆրակցիայի կողմից, այլևս որևէ պրետենզիա չկա: Բոլոր առաջարկները հաշվի են առնվել, ՀՀԿ ֆրակցիայում փակ քննարկում է եղել: Դավիթ Հարությունյանի ոչ մի պնդում, սկսած վերնագրից, չի անցել: Նկատեք՝ վերնա­գրում բացակայում է «ընտանեկան բռնություն» եզրույթը, ավելացել է «համերաշխությունը», մնա­ցել է այն, ինչ կա Քրեական օրենսգրքում»: Ի դեպ, օրենքի «ամորձատման» աշխատանքը կատարել է Հրայր Թովմասյանը: «Նախագահականի հետ համաձայնեցված»,- ասացին: Իսկ պարոն Սվիտալսկին գոհ կմնա՞: «Պիտի որ»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել