Նատաշա Ալիևան ֆիզկուլտ-ակադեմիայի ուսանող էր և ամռան արձակուրդներին Մինսկի ամենաբարձրաշխարհին հյուրանոցներից մեկում մատուցողուհւ աշխատանքի անցավ։ Նա նայում էր աշխատանքին՝ որպես ժամանակավոր և մտածել անգամ չէր կարող, որ այն ճակատագրական է։

Այդ ժամանակ Բելառուսիա էր եկել Դուբայի արքայազնը։ Նա տեղավորվել էր հենց այն հյուրանոցում, ուր աշխատում էր աղջիկը, և երբ նա արքայազնին բերեց պատվիրած ըմպելիքը, Սաիդ բեն Մակտում ալ Մակտումը միանգամից սիրահարվեց։ Նա աղջկան հրավիրեց հրաձգարան, ու պարապում էր, ապա ևս մի քանի անգամ ժամադրության կանչեց։

  

Եվ 5 օր անց աղջկան ամուսնության առաջարկություն արեց։ Սկզբում աղջիկը վախեցավ։ Բայց հետո համաձայնեց։ Նա ընդունեց մահմեդականությունը և հիմա կրում է մահմեդական Այիշա անունը։ Հիմա նա ապրում է Սաիդի դղյակում և մեծացնում իրենց դստերը։

Սաիդի հարստությունը կազմում է 16 մլրդ դոլլար։ Հոր մահից հետո նա պետք է գահին նստեր, բայց հրաժարվեց և կենտրոնացավ հրաձգության մրցույթների վրա։ Բայց մարդիկ խոսում են, որ Այիշայի կյանքն այնքան էլ հեշտ չէ։

Սաիդը ևս մեկ կին ունի և հենց նրա հետ է գնում միջոցառումներին։ Կինը նրան 5 երեխա է պարգևել։ Իսկ Այիշան ոսկե վանդակում է ապրում և առանց ամուսնու թույլտվության ոչ մի քայլ չի անում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել