Հղիությունը հրաշալի է, սակայն փոքրիկի ծնվելուց հետո կինը բախվում է կազմվածքի և մարմնի որոշակի փոփոխությունների, որոնք կարող են սթրեսի ենթարկել։ Խորհուրդեր, որոնք կօգնեն ընդունել սեփական մարմինդ և կանխարգելել դեպրեսիան․

Ընդունեք ձեր մարմինը

Պետք է հասկանալ, որ մեր օրգանիզմը փոփոխվում է ամբողջ կյանքի ընթացքում, և հղիությունն այդ կյանքի մի մասն է։ Պետք է հասկանալ, որ ավելորդ քաշը հեռանում է այնպես, ինչպես եկել է, և չվհատվել նրա պատճառով։

Սկսեք աստիճանաբար շարժվել

Երկարատև զբոսանքները, ֆիզիկական ակտիվությունը կարևոր են թե՛ մոր, թե՛ երեխայի համար։ Փորձեք ակտիվ լինել և շատ շարժվել։

Լսեք օրգանիզմին

Կարևոր է լսել սեփական մարմնին։ Պետք է հասկանաք, որ նրան երկար ժամանակ է պետք՝ նորից կարգի բերվելու համար։ Անընդհատ հոգնածությունը հղիությունից հետո լրիվ սովորական է։ Դրա համար շատ անելիքներ մի վերցրեք ձեզ վրա և թույլ տվեք նրան հանգստանալ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել