Armtimes.com-ը գրում է.

Վերջին մեկ ամսվա ընթացքում ռուսական НТВ, «Զվեզդա» հեռուստաընկերությունների եթերներում հնչած հակահայկական կարծիքներից հետո հայ հասարակությունը պահանջեց արձագանք ՀՀ ԱԳՆ-ի մակարդակով:

Այսօր ԱԺ-ում «Հայկական ժամանակ»-ը ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանից հետաքրքրվեց, թե ԱԳՆ-ն ինչ քայլեր է կատարում նման երեւույթներից զերծ մնալու համար եւ արդյո՞ք իրավիճակի շուրջ  քննարկումներ եղել են ռուս գործընկերների հետ:

«Այս համաձայնագրում առեղծվածային ոչինչ չկա: Որեւէ բանով դեմ չէ մեր ավանդական, ռազմավարական գործընկերներին: Հակառակը, այն իր մեջ պարունակում է համատեղելիություններ շարունակելու մեր հարաբերությունները ինչպես ԵԱՏՄ-ի, այնպես էլ ԵՄ-ի հետ:  Ռուսական մեդիայի արձագանքին արձագանքում է հայկական մեդիան: Ես չեմ ցանկանա որեւէ բան ավելացնել»,- ասաց Նազարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել