Սրտանոթային համակարգի առողջության վրա զգալիորեն ազդում են քունը, սնունդը և ֆիզիկական ակտիվությունը:

Անբավարար օգտակար սննդանյութերը սննդակարգում, քիչ շարժուն կենսակերպը, անքնությունը բարձրացնում են խոլեստերինի մակարդակը, որն ամենալուռ և մահացու վտանգներից է:

Արյան բարձր ճնշումը և արյան մեջ լիպիդների մակարդակը կարելի է հեշտությամբ նորմայի բերել սննդակարգում որոշակի փոփոխություններ անելով:

Պետք է գրեյպֆրուտը և նեխուրն ավելացնել ամենօրյա սննդակարգին:

Գրեյպֆրուտը բուժում է դիաբետը, վերահսկում է խոլեստերինի մակարդակը, կանխում է նյութափոխանակության հետ կապված այլ խնդիրները: Դա նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, նպաստում է լյարդում լեղու արտազատմանը:

Այն նաև խթանում է ճարպային թթուների օքսիդացումը, կարգավորում է շաքարի մակարդակն արյան մեջ, նպաստում է խոլեստերինի նյութափոխանակությանը, դրականորեն է ազդում երիկամների աշխատանքի վրա:

Նեխուրն իջեցնում է զարկերակային ճնշումը: Հզոր միզամուղ հատկություն ունենալով՝ նեխուրն արդյունավետորեն մաքրում է արյունը:

Այն պայքարում է բորբոքման, անքնության դեմ, բուժում է քաղցկեղը, նվազեցնում է ստամոքսի խոցի ռիսկը, բուժում է ճարպակալումը, լավացնում է ստամոքսի լորձաթաղանթի ամբողջականությունը, կանխում է շաքարային դիաբետի առաջացումը, վերահսկում է ստամոքսի սեկրեցիան:

  • Կարգավորում է խոլեստերինի մակարդակն արյան մեջ
  • Նվազեցնում է արյան թթվայնությունը
  • Բուժում է մրսածությունը
  • Կարգավորում է շաքարի և օսլայի մակարդակներն օրգանիզմում, այդպիսով նպաստում է նիհարելուն
  • Կարգավորում է շաքարի մակարդակն արյան մեջ
  • Ազատում է անքնությունից

Առաջարկում ենք պարզ բաղադրատոմս, որը համադրում է այս երկու բաղադրիչների առավելությունները․

Բաղադրիչները՝

  • 2 ցողուն նեխուր
  • 1 գրեյպֆրուտ
  • 1/4 կիտրոն
  • 1 սմ կոճապղպեղի արմատ կամ 1 թ/գ կոճապղպեղի փոշի

Պատրաստման եղանակը՝

Բոլոր բաղադրիչները բլենդերով լավ խառնեք: Օգտագործումից առաջ քամեք:

Օրական 1 բաժակը բավարար է, արդեն 1 շաբաթ անց զգալի արդյունքներ կնկատեք:

Գրեյպֆրուտ կամ դրա հյութը մի օգտագործեք, եթե որոշ դեղեր եք ընդունում, քանի որ դա կարող է խանգարել այդ դեղամիջոցների ազդելուն:

Կարող է խանգարել հետևյալ դեղերի ազդելուն՝

  • Վիագրա և էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ դեղեր
  • Իմունային Suppressant դեղամիջոցներ
  • Մեթադոն և որոշ այլ ցավազրկողներ

Հակագիստամիններ

  • Խոլեստերինի դեմ որոշ դեղեր (Զոքոր, Մևաքոր, Lipitor, Vytorin)
  • Հոգեբուժական դեղեր (Վալիում, Buspar, Halcion, Zoloft, Versed, Տեգրետոլ)
  • Արյան ճնշման դեղեր (Plendil, Ադալյաթ, Procardia, Նիտրենդիպին):
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել