«Հաագայի միջազգային դատարանում նիստի ժամանակ մահացած բոսնիացի խորվաթների ռազմական առաջնորդ Սլոբոդան Պրալյակը կարող էր թույնը ստանալ կոստյումի հետ, որը դատարանում նրա հագին էր։

Գեներալը նոյեմբերի 29-ին դատավորների աչքի առաջ անհայտ հեղուկ էր խմել և որոշ ժամանակ անց կնքել մահկանացուն։

Դրանից առաջ դատարանը հրաժարվել էր չեղարկել ռազմական հանցագործությունների համար նրա 20-ամյա պատժաժամկետը։

Ականատեսներից մեկի խոսքով՝ նյութը հավանաբար Պրալյակին է փոխանցվել կոստյումի հետ»,- գրում է Daily Mail-ը։

Պարբերականի զրուցակցի խոսքով՝ դատավարությունը շարունակվում է արդեն 13 տարի, այդ իսկ պատճառով անվտանգության աշխատակիցների զգոնությունը բթացած է եղել։ Կոստյումը գեներալի խուց են բերել նիստից անմիջապես առաջ, և ըստ ամենայնի՝ այն պատշաճ ձևով չեն ստուգել։

Թույնի փոխանցման մեջ կասկածվում է փաստաբաններից, անվտանգության աշխատողներից կամ միջազգային դատարանի ծառայողներից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել