Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ն արդեն ներկայացրել է, որ դերասանուհի Անի Բայաթյանը, ով 9 տարի առաջ «Վերվարածները» հեռուստասերիալում մարմնավորում էր Համեստի կերպարն, այժմ չի նկարահանվում «Անուղղելիներ»-ում՝ համապատասխան առաջարկ չստանալու պատճառով:
Life.panorama.am-ն այսօր թեմայի շրջանակում պարզաբանում է փորձել ստանալ «Շանթ» հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:
 
«Իհարկե, ընդունում ենք, որ Համեստի կերպարը սիրված էր ու կարեւոր, սակայն հիմա սերիալի սյուժետային գծերը դեռեւս այդ կերպարը չեն պահանջում, ինչպես մի շարք այլ կերպարներ: «Շանթ»-ի անձնակազմի եւ Անի Բայաթյանի հարաբերությունները շատ նորմալ են, որեւէ անհաշտություն չկա, նրա բացակայությունը զուտ սցենարային լուծումների հետ է կապված, այնպես որ անձնավորված խնդիր փնտրել պետք չէ: Եթե նման բան լիներ, հաստատ կողմերից մեկից նման տեղեկություններ կտարծվեին: Մեր ամբողջ խմբում շատ լավ ու հաշտ հարաբերություններ են տիրում, խնդիրներ փնտրել պետք չէ: Դեռեւս Կնյազի կերպարի բացակայությունից հետո առաջացած խոսակցություններից հետո սցենարիստ Հարություն Ղուկասյանը խոստացել էր, որ անսպասելի զարգացումներ են լինելու, այնպես որ, հաշվի առնելով դա, չենք բացառում, որ ինչպես շատ կերպարներ, այնպես էլ Համեստի կերպարը հնարավոր է, որ վերադառա: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել