«Բիտքոին» բառով որոնողական հարցումը Google Trends-ում գերազանցել է «Քարդաշյան» բառով հարցման ցուցիչը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Հանրությունը միացել է նոր դրամայի. կրիպտոարժութային բումին հետևելն ավելի հետաքրքիր է, քան հայտնի ամերիկյան ռեալիթի շոուի (Keeping Up with the Kardashians) հերոսներին հետևելը։

Նոյեմբերի 29-ին բիտքոինի փոխարժեքը ռեկորդային աճից հետո (11427 դոլար) ընկել է՝ հասնելով 9300 դոլարի։

Նոյեմբերի սկզբին «գնել բիտքոին» հարցումը գերազանցել էր «գնել ոսկի» հարցման ինդեքսը։ Ամենից հաճախ բիտքոինի գնման հարցումները ստացվում են Նիգերիայից, Գանայից և Ավստրալիայից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել