48-ամյա Ջենիֆեր Լոպեսի հրաշալի կազմվածքի գաղտնիքը սուրճից և ալկոհոլից հրաժարվելն է: Երգչուհու հարցազրույցը հրապարակել է իտալական Marie Claire պարբերականը:

Հատելով 40-ամյակի սահմանը՝ Լոպեսը հրաժարվել է ալկոհոլից և կոֆեին պարունակող ըմպելիքներից՝ օրգանիզմը չհյուծելու և մաշկի վիճակը չվատացնելու համար: Երգչուհին չի սիրում խիստ դիետաներ պահել և կարող է սիրելի լատտեն կամ գինին փոխարինել պաղպաղակով բլիթով:

Լոպեսը նաև անձնական մարզչի օգնությամբ ուժային վարժություններ և պիլատես է անում: Շատ կալորիաներ է այրում համերգներին պատրաստվելիս:

Երգչուհու սննդակարգում ներառված է օրական 3 պրոտեինային կոկտեյլ: Նա չի ուտում արագ սնունդ, ապխտած ու տապակած ուտեստներ, շատ է օգտագործում ընկուզեղեն և բրոկոլի: Վերջին կանոնն 8-ժամյա քունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել