Tert.am-ը գրում է.

Ցանկացած պետություն ձգտում է նրան, որ դառնա միջնորդ աշխարհի կենտրոնների խաղի մեջ, և Հայաստանը հաջողությամբ հասել է սրան: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՌԴ Հանրային պալատի անդամ, քաղաքագետ, միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, հրապարակախոս Դենիս Դվորնիկովը՝ նշելով, որ Ռուսաստանն անհանգստացած չէ Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ: Ըստ նրա՝ ՌԴ-ի համար դա ավելի շատ դրական է, քան՝ բացասական:

- Հայաստանն, ինչպես գիտեք, ստորագրել է Եվրամիության հետ համագործակցության մասին համաձայնագիր: Թեև շատերն ասում են, որ այն որևէ կերպ բացասական իմաստով չի անդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա, ամեն դեպքում դժվար է հավատալ, որ Ռուսաստանն աջակցում է Հայաստանին Եվրամիության հետ համագործակցելու հարցում: Հնարավոր համարո՞ւմ եք ապագայում ՌԴ կողմից Հայաստանի նկատմամբ կշտամբանքները: 

- Ներկայումս Ռուսաստանը միջազգային հարցերի շատ մեծ օրակարգ ունի մի շարք սուր հարցերի վերաբերյալ, այդ թվում՝ երկու պատերազմ, որոնցից մեկն ընթանում է ազգային սահմաններին մոտ, իսկ երկրորդն ընթանում է զինված ուժերի անմիջական մասնակցությամբ: Այս համատեքստում Եվրամիության հետ Հայաստանի համաձայնագրի ստորագրումը երևում է բավական լոկալ, տեղային իրադարձություն, որը չի առաջացնում լուրջ անհանգստություն: 

Միանշանակ, կա փորձագետների որոշ շրջանակ, որոնք մասնագիտացված են Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մեկնաբանությամբ: Բայց դա շատ նեղ շրջանակ է, որը տապակվում է սեփական յուղի մեջ: Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ Հայաստանի մասնակցությունը Եվրամիության ծրագրերում ավելի շուտ դրական է Ռուսաստանի համար, քան՝ բացասական: 

Ամեն դեպքում ստեղծվում է վստահելի հարթակ, որը կօգնի ոչ ֆորմալ բանակցություններ անցկացնել ամենատարբեր հարցերում: Իսկ Երևանը պետք է այս գործընթացից կորզի մաքսիմալը: 

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել