Tert.am-ը գրում է.

Հայաստան-ԵՄ Բրյուսելում ստորագրված ընդլայնված և համապարփակ համաձայնագիրն աննախադեպ է Հայաստանի համար թե՛ իր ընդգրկումով, թե՛ իր իրական հնարավորություններով: Այս մասին այսօր ԱԺ-ում Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրմանը նվիրված խորհրդարանական լսումներին հայտարարեց ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը՝ շնորհակալություն հայտնելով կողմերին, ովքեր իրականություն դարձրին համաձայնագիրը՝ թե՛ հայկական կողմից, թե՛ ԵՄ գործընկերների շրջանակից:

Ըստ նրա՝ ՀՀ–ԵՄ համաձայնագիրը միաժամանակ չափազանց կարևոր է հետխորհրդային տրանսֆորմացիայի շրջանակներում, որովհետև ավելի քան 2 տասնյակ երկրների մեջ անկախությունների անցած քառորդդարյա ճանապարհին սա միակ դեպքն է, երբ ինտեգրում է տեղի ունենում միաժամանակ  2 ուղղություններով: Տիգրան Թորոսյանի խոսքով՝ սա տալիս է լայն հնարավորություններ, բայց միաժամանակ առաջ բերում բազում մարտահրավերներ ներկայիս խիստ լարված աշխարհաքաղաքական մրցակցության պայմաններում: 

Տիգրան Թորոսյանը վերը նշվածի համատեքստում զգուշացրեց, որ ցանկացած լավ համաձայնագիր կարող է մնալ որպես լավագույն հնարավորությունների փաստաթուղթ, եթե շատ լուրջ քայլեր չարվեն խնդիրներն իրականացնելու տեսակետից: 

«Ըստ որում, ոչ միայն մարտահրավերները իրականացնելու, որովհետև որքան էլ տարօրինակ թվա, սա ամենահեշտ խնդիրն է, շատ ավելի լուրջ խնդիր է իրականացնել այն չափազանց կարևոր նպատակները, որոնք արձանագրված են այս փաստաթղթում»,- ասաց Տիգրան Թորոսյանը: 

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել