Panorama.am-ը գրում է.

Միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների մասնագետ Սուրեն Սարգսյանը համոզված է՝ Աֆղանստանի և Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումը շատ կարևոր է Հայաստանի համար՝ մանավանդ մեր երկրի նկատմամբ Պակիստանի անբարյացկամ վերաբերմունքի ֆոնին։

«Հայտնի է, որ Պակիստանը, որպես ատոմային զենք ունեցող պետություն, լարված հարաբերություններ ունի Հնդկաստանի հետ։ Այդ խնդիրները ոչ թե երկկողմ, այլ ըստ էության բազմակողմ բնույթ են կրում, որովհետև ԱՄՆ-ը Պակիստանին  ուղղակիորեն մեղադրում է Աֆղանստանի տարածքում «Ալ Քաիդային» աջակցելու մեջ։ Սա նշանակում է, որ համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարում մենք կարող ենք լուրջ աջակցություն ցուցաբերել Միացյալ նահանգներին։ Հայաստանը կարող է ներգրավել ահաբեկչության դեմ պայքարում, ինչը միաժամանակ ուղղված կլինի Պակիստանի դեմ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Սուրեն Սարգսյանը։

Ինչ վերաբերում է Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացմանը, միջազգային հարաբերությունների մասնագետի խոսքով, հեռանկարային է հատկապես ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել