Panorama.am-ը գրում է.

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը բարձր է գնահատում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հայտարարությունը, որով վերջիններս ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը ՄԽ համանախագահողների գործունեությանը, ինչպես նաև հիմնահարցի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին: 

«Սա շատ կարևոր հայտարարություն է՝ հաշվի առնելով, որ վերջերս մի շարք երկրներ, ինչպես օրինակ Թուրքիան, անուղղակի կերպով փորձում է խարխլել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը։ Մենք տեսնում ենք այդ երկրի հայտարարությունները, Անդրկովկասում աշխարհաքաղաքական գործընթացներին նրա ակտիվ ներգրավածությունը՝ մասնավորապես ներգրավածությունը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Սրանք շատ վտանգավոր քայլեր են, որոնք կարող են բերել ավելի մեծ բարդությունների։ ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների վերջին հայտարարությունը, կարծում եմ, պատասխան է Թուրքիայի նման պահվածքին»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց արցախցի պաշտոնյան։

Դավիթ Բաբայանը կարևորեց նաև Անկարայում թուրք ղեկավարության հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի վերջին հանդիպումը, որի ժամանակ, նրա խոսքով, Թուրքիային  ցույց են տվել այն կարմիր գիծը, որը նա չպետք է անցնի։

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել