Վերջին օրերին Երևանում նոր թափով են ներկում շենքերի «պադյեզդները», իբր ասֆալտ են անում, հաստ ծառ կտրում ու տեղը ճյուղ տնկում՝ բնությունը պահպանելու համար: Փողերն անիմաստ տեղը քամուն տալու փոխարեն գործող քաղաքապետին ավելի գործող առաջարկ ունեմ: 
Եկեք նույն էդ գումարները հատկացրեք Երևանի գրանցում և բանկերում մինչև 300.000 վարկ ունեցողներին, ավելի ճիշտ, միանգամից վճարեք, ասենք, էդ վարկերի 50%-ը: Իմ տվյալներով, դա մոտավորապես 7.5 մլրդ դրամ է կազմելու: Առաջարկը ավելի արդյունավետ գործելու հիմքեր ունի, նախ՝
1. էն 5000 կամ 10000 դրամները որ ընտրակաշառք եք բաժանելու, էլ չեք տա, որովհետև երևանցիների համար կդառնաք իսկական լեգենդ:
2. Պետբյուջեից ու սեփական գրպանից (պադյեզդների ու այլ նորոգումների համար ) դուրս գրվող փողերի կեսը չի կորի 3-րդ 4-րդական չինովնիկների գրպաններում:
3. Բանկերի հետ լավ գործարքի մեջ կմտնեք, ու նույնիսկ կարող եք վճարած փողերի մի մասը արտոնյալ վարկերի տեսքով հետ բերել:
4. մյուս կետերը առաջարկում եմ տնտեսությունից ու կառավարումից ավելի լավ հասկացող մարդկանց ավելացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել