Ճապոնացի դիզայներ Կեն Կիյոյուկի Օկույաման, ով զբաղվել է Ferrari Enzo և Maserati Quattroporte սուպերքարերի դիզայնի մշակմամբ, East Japan Railway երկաթուղիների համար ստեղծել է Shiki-Shima լյուքս դասի գնացքը:
10 վագոնից բաղկացած գնացքը կարող է հպարտանալ իր 6 երկհարկանի լյուքս համարներով, որոնցում առանձին սանհանգույց և լոգարան կա, վագոն-ռեստորանով՝ կենդանի երաժշտությամբ, բարով և հանգստի համար նախատեսված 2 գոտիով:
2-4 օր տևող ճանապարհորդության արժեքը 4400-10.000 դոլար է: Գնի մեջ ներառված է սնունդը:

            

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել