«Խոսրովի անտառ պետական արգելո­ցի հրդեհը բավական թանկ է արժեցել ՀՀ պետական բյուջեի վրա: Հիշում եք՝ ԱԻՆ-ը, մի քանի օր շարունակ չկարո­ղանալով մարել հրդեհը, ստիպված էր դիմել ՌԴ օգնությանը: Եվ ահա «Ժողո­վուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կա­ռավարության պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին 4 մլն դրամ կհատկացվի՝ հրդեհաշիջման աշխատանքներին աջակ­ցելու համար ՌԴ փրկարարական խմբի՝ ՀՀ ժամանելու հետ կապված ծախսերը փոխհատուցելու նպատակով: Բացի այդ՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկա­ցավ նաև, որ հրդեհաշիջման աշխա­տանքներն իրականացնելու նպատա­կով «ԻԼ-76» ինքնաթիռի շահագործ­ման համար տրամադրված վառելանյու­թի պաշարների վերականգնման նպա­տակով կառավարության պահուստային ֆոնդից պաշտպանության նախարարությանը կհատկացվի 51 մլն դրամ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել