«Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հայաստանյան այցի չեղարկումև ուշագրավ ստացվեց. նախ ԵՄ պայմա­նագրի ստորագրման, ապաև՝ Վրաստանում ՀՀ նոր դեսպանի պաշտոնավարման մեկնարկից անմիջապես հետո վերջինս Կվիրիկաշվիլու այցի առիթով էր արա­գացրել հավատարմագրի հանձնումը՝ 3 օր առաջ: Երեկ, օրվա երկրորդ կեսին փորձե­ցինք Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանից ճշտել, թե արդյոք այլ պատ­ճառ չկա վարչապետի այցի չեղարկման համար, բացի այն, ինչ նշում է ՀՀ կառա­վարությունը. «Վրացական կողմի խնդրան­քով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով: Այն կկայանա Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելուց հետո»: Դեսպանը, պարզվեց, նոր էր իմա­ցել այդ մասին, մանրամասներից տեղյակ չէր, գտնվում է Հայաստանում՝ «եկել է դիմավորելու Վրաստանի վարչապետին, մասնակցելու նրա հայաստանյան այցին»: ԱԳՆ-ից էլ ասացին, որ այցի չեղարկման պատճառը Կվիրիկաշվիլու կառավարության կողմից պառլամենտին ներկայաց­ված «Կառավարության կառուցվածքի մասին» անհետաձգելի օրենքի չընդունվելն է, ինչն էլ պառլամենտական երկիր Վրաս­տանի սահմանադրությամբ՝ կառավարու­թյան և վարչապետի վստահության ու հրաժարականի խնդիր է առաջացնում: Ի դեպ, Կվիրիկաշվիլու կուսակցությունը՝ «Վրացական երազանքը», պառլամենտում լուրջ մեծամասնություն ունի, և «պետք է որ նման բան չլիներ»,- ասաց մեր աղբյուրը:

 

Նշենք, որ Հայաստանում ևս մշակվում է «Կառավարության կառուցվածքի մասին» օրենք, և այն նույնպես առաջիկայում կներ­կայացվի պառլամենտական երկիր՝ Հայաս­տանի խորհրդարանին»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել