Այս կինն առաջին անգամ շատ ծանր սթրես տարավ, երբ նրա ընկերը սկսեց իրեն տարօրինակ պահել։ Պարզվեց՝ 26-ամյա երիտասարդը թմրանյութերի ազդեցության տակ էր։ Նա հանել էր դանակն ու սպառնացել, որ կսպանի կնոջն ու երեք երեխաներին, եթե արագ չլքեն բնակարանը։ 4-ն էլ գերիների դերում հայտնվեցին, սակայն կինը չկորցրեց իրեն և սկսեց համոզել ընկերոջը, որ իրենք քաղցած են ու գոնե մի բան պատվիրեն ուտելու։ Երիտասարդը համաձայնվեց։ Կինը հեռախոսով արագ սննդի կայքին միացավ և պիցցա պատվիրելու հետ մեկտեղ հասցրեց մեկնաբանությունների շարքում արագ գրել՝ «Օգնեցեք, մեզ գերի են վերցրել»։ Բարեբախտաբար, սննդի կետի աշխատակիցները դա կատակ չհամարեցին և ուղարկեցին ոստիկաններին։ Կարճ ժամանակ անց գերիներն ազատված էին։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել