operativ.am-ը գրում է

Ռուսաստանաբնակ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի, նրա եղբոր՝ Ղևոնդ Անդրեասյանի և Արմեն Անանիկյանի «Մեծ կինո» ընկերությունը հայտարարել է «Մայրիկները» ֆիլմի նմանությամբ «Հայրիկներ» ալմանախը նկարահանելու մտադրության մասին:

«Մեծ կինոյից» բացի ֆիլմի արտադրությամբ կզբաղվեն նաև «Մարս Մեդիան», «Կարգոն» և All Media-ն: Ֆիլմը բաղկացած կլինի 4 կինոնովելից: Յուրաքանչյուր մաս իր ռեժիսորը կունենա՝ նովելները կնկարահանեն Սարիկ Անդրեասյանը, Կարեն Հովհաննիսյանը, Դմիտրի Դյաչենկոն և Կիրիլ Պլետնյովը, հայտնում է Rusarminfo-ն: 

Հայրիկների դերերում հանդես կգան Դմիտրի Նագիևը, Կոնստանտին Խաբենսկին, Վլադիմիր Մաշկովն ու Ռինալ Մուհամետովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել