Ադրբեջանի որոշ շրջաններում ոստիկանությունն է իրականացնում զինվորական հավաքները: Համացանցում ժամանակ առ ժամանակ տարածվում են տեսանյութեր, թե ինչպես է ադրբեջանական ոստիկանությունը փողոցներից բռնի ուժով բերման ենթարկում երիտասարդ տղաներին և ուղարկում բանակ: Իհարկե, ոստիկանների գործողությունները հանդիպում են երիտասարդների և նրանց ծնողների դիմադրությանը: Բախման ժամանակ ծնողներից շատերը վանկարկում են «Մեր երեխաները չպետք է մեռնեն Ղարաբաղի համար», «Դուք պաշտպանեք ձեր Ղարաբաղը» և այլ արտահայտություններ: Միևնույն է, երիտասարդների մեծ մասը բռնի ուժով գնում է ծառայության:

Այս մեթոդն ավելի շատ տարածված է Ադրբեջանի հեռավոր շրջաններում, որտեղ գյուղացիներն իրենց տղաներին ամեն գնով փորձում են ազատել բանակից, մի մասին հիվանդության պատճառով, մյուս մասին էլ դուրս են հանում երկրի սահմաններից: Երկրից դուրս եկած երիտասարդների մեծ մասն էլ անդամագրվում է ահաբեկչական խմբավորումների կազմում:

Իրավիճակն այնպես է լարվել, որ շրջանների ոստիկանապետերն են անգամ այս մասին բարձրաձայնում: Ճիշտ է, նրանք ներկայացնում են իբր ոստիկանության կատարած ճիշտ դաստիարակչական գործողությունները, ինչից հետո իբր ծառայել չցանկացող երիտասարդների մեծ մասն ինքնակամ գնում է առաջնագիծ, սակայն տարածված տեսանյութերի մեջ պարզ երևում է, թե իրականում ինչպես են «դաստիարակում» ոստիկանները, և ինչպես են «իրենց ցանկությամբ» բանակ գնում երիտասարդ ադրբեջանցիները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել