Շատերն ունեն հոգեբանական խնդիրներ։ Բայց արդյո՞ք բոլորն են ընդունում դա։ Տրամաբանական է, յուրաքանչյուր մարդ հակված է սթրես ունենալուն։ Ի՞նչի դա կարող է հանգեցնել։

Գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել, որն այցելուներին օգնել է հասկանալ, որ իրենք օգնության կարիք ունեն։

Գիտնականները հիմնականում հարցնում էին՝ ինչքան ժամանակ է, որ փորձ անցնող մարդիկ տառապում են ախտանիշներով։ Եվ արդյունքում շատերը տառապում էին արդեն 10 տարի։ Յուրաքանչյուր արվող քայլը նրանց օգնեց հասկանալ, որ իրենք իրոք օգնության կարիք ունեն։ Այդ դժվարությունը հաղթահարելուց հետո խնդիրը լուծվում էր 4 ամսից։ Սակայն կային դեպքեր, որ այցելուներին պետք եղավ մեկ տարի։

Ինչպես վկայում են գիտնականները, երբ այցելուն գիտակցում է, որ օգնության կարիք ունի, դա արդեն թեթևացնում է իրավիճակը։ Իսկ նրանք, ովքեր երկար տանջվում են և հրաժարվում թերապիայից, շատ ավելի դժվարությամբ են հետո անցնում թերապիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել