Life.tert.am-ը գրում է.

Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ երգիչ Արման Հովհաննիսյանը նոր տեսահոլովակ է նկարահանել։ Երգչի PR մենեջեր Լուսինե Արշակյանը մեզ ասաց, որ նոր տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է։

Նկարահանումները կայացել են Երևանում։ Արմանը նոր տեսահոլովակն իր լսարանի դատին կհանձնի մինչև նոր տարի։

Երգիչը լսարանին նոր երգ կներկայացնի տևական լռությունից հետո։ «Արմանը հետևողական ու բծախնդիր ընտրում էր երգեր։ Կարծում եմ`լռությունն արդարացված է, քանի որ շատ գեղեցիկ ստեղծագործություն է։ Հայաստանում և արտերկրում շատ են հեղինակները, որոնք ցանկանում են համագործակցել Արմանի հետ։ Բոլորին տրվում է հնարավորություն։ Արմանը պատկանում է այն երգիչների դասին, որի համար պարտադիր չէ, որ երգի հեղինակը լինի անվանի մարդ։ Շատ ավելի կարևոր է, որ երգը հոգեհարազատ լինի իրեն։ Արմանի մեյլին հաճախ են ուղարկում երգում։ Լսում է և եթե հավանում է, համագործակցում է»,– ասաց Լուսինեն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել