Tert.am-ը գրում է.

Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կետերի կյանքի չկոչելը կնշանակի կյանքի չկոչել Սահմանադրությունը: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նկատեց, որ այսօրվա մեծամասնությունը նախորդ մեծամասնության նման կառավարվող մեծամասնություն չէ, այսինքն՝ նախորդ մեծամասնությունն ամբողջությամբ թելադրվում էր նախագահականից, իսկ հիմա վարչապետն է կապված մեծամասնությունից:

- Պարո՛ն Ռուստամյան, ՀՀ-ԵՄ շրջանակայի համաձայնագրի և՛ մինչև ստորագրելը, և՛ ստորագրելուց հետո տեսակետ կա, որ այն կիրառման հետ կապված խնդիրներ է առաջացնելու: Իշխանությունը քաղաքական կամք կունենա՞ դատական համակարգի անկախացման, կոռուպցիայի դեմ պայքարի, մենաշնորհների վերացման և համաձայնագրով ամրագրված այլ դրույթների կյանքի կոչման համար: 

- Կարծում եմ՝ համաձայնագրի չիրացնելը նշանակում է կյանքի չկոչել Սահմանադրությունը, որովհետև մի զգալի մասով այս համաձայնագիրն արդյունք է այն բանի, որ ՀՀ–ն որդեգրել է պառլամենտարիզմի՝ Եվրոպական չափանիշներին համապատասխան: Սրանով իսկ  ավելացել է ՀՀ ինքնուրույնությունը, դրա համար հաջողվեց կնքել պայմանագիր այն պարագայում, երբ ՀՀ-ն մինչ այս զարգանում էր այլ վեկտորով: Այժմ մի հոգի չէ ամբողջ իշխանությունը կենտրոնացրել, մի հոգի չէ, որ ներկայացնում է երկիրը: Այժմ խորհրդարանը  կոլեգիալ մարմին է, բնականաբար, ճնշումները՝ կապված են ՀՀ-ի այս կամ այն քաղաքական գիծ ընտրելու հետ, չեն կարող իրականացնել այնպես, ինչպես նախկինում կարող էին մեկ անձի նկատմամբ անել: Հենց սա նկատի ունենալով  է, որ ԵՄ-ն համագործակցության նոր ձևաչափ գտավ, քանի որ հիմա կա սահմանադրական հիմք, ձևավորված են մեխանիզմներ: Այն ինչ կա համաձայնագրի մեջ չի մնա թղթի վրա, առավել ևս այս պայմանագիրը չի մտնում հակասության մեջ Սահմանադրության հետ, քանի որ համընկավ Սահմանադրության կիրարկման փուլի հետ: Այս համաձայնագրում այն է, ինչը որ մենք եկող տարվա ապրիլից սկսած պետք է անենք, այստեղ գրել ու հետո չանելը կնշանակի չկատարել Սահմանադրությունը: Պարզ է, որ այս երաշխիքները մեր եվրոպացի գործընկերները տեսնում են, պարզ է, որ սա անշեղելի գործընթաց է, պարզապես այս գործընթացը պետք է դառնա ավելի խորքային, համապարփակ: Հիմա մեր որդեգրած սկզբունքների իրացման համար մի կողմ էլ է առաջացել՝ ԵՄ-ն իր համապատասխան գործիքակազմով, հիմա իրենք են գնահատելու այս համաձայնագրի դրույթն իրականացվեց, թե՝ ոչ: Հիմա կենտրոնացված չէ, մեկը չի կարող բոլորին հավաքել ու ասել, որ սա գրել են, ձևական է, իսկ դուք պետք է  գնաք, ասեք, թե մենք կատարում ենք, բայց իրականության մեջ մեր հին կյանքով կապրենք: Այս գործելաոճը նախկինում եղել է, ես տեսել եմ Եվրախորհրդի անդամակցության պարտավորությունների կատարման մասով, բայց հիմա, վստահ եմ՝ շատ ավելի երաշխավորված է այն հանգամանքը, որ այն, ինչ ստորագրել ենք չի մնա թղթի վրա:

- Ի՞նչ ժամկետներում կյանքի կկոչվեն:

- Այստեղ պարզապես խոսքը տեմպերի մասին է, թե երբ և ինչ ժամկետներում այս բոլոր պարտավորվածությունները կյանքի կկոչվեն, որ մենք էլ մեր կայքում այդ փոփոխությունները տեսնենք: Սա էլ պետք է ունենա տրամաբանական ժամկետներ, իսկ այդ ժամկետները գնահատողը նորից լինելու է ԵՄ մեր գործընկերները:

- Համաձայնագրի կյանքի կոչման հիմքում Դուք խորհրդարանական համակարգը դրեցիք, սակայն խորհրդարանում մեծամասնությունը ՀՀԿ-ն է, որը նաև շեշտում է, որ  անգամ 2018 թվականից հետո, երբ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանը վայր կդնի լիազորությունները, միևնույն է, իրենց  որոշումների հիմքում լինելու է Սերժ Սարգսյանի դիրքորոշումը: Այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում բազմակարծության հիմքով որոշումներ կայացնելը:

- Աշխարհում չկա մի դեպք, որտեղ մեծամասնությունը չորոշի, թե իշխանությունն ով է լինելու, ինչպիսի ընթացք է լինելու: Իսկ ՀՀԿ-ն այդպես էլ պետք է կարևորի, բա իրենց լիդերն, բա իրենք ո՞ւմ վրա պետք է հենվեն: Հարց այստեղ այլ տեղ է, քանի որ նույն մեծամասնությունը, որը գոյություն ունի, նախորդ մեծամասնության նման կառավարվող մեծամասնություն չէ: Այս փոփոխությունը մենք պետք է տեսնենք, այսինքն՝ նախորդ մեծամասնություն առողջությամբ թելադրվում էր նախագահականից, որովհետև այդ նույն մեծամասնությունը որևէ ձևով չէր կարող ազդել նախագահ ինստիտուտի վրա, քանի որ նախագահն ընտրվում էր և  5 տարով ոչ մեկի առաջ պատասխանատվություն չուներ: Իսկ հիմա, երբ վարչապետ է ընտրվում մեծամասնության կողմից, այդ մեծամասնության առաջ հաշվետու է վարչապետը: Հիմա իրավիճակի փոփոխություն է եղել՝ կապված նրա հետ, թե ով է ումից կախված, քանի որ այն ժամանակ մեծամասնությունը կախված էր նախագահից, իսկ հիմա վարչապետը կախված է մեծամասնությունից: Սա բերելու  նրա, որ մեծամասնությունը որակապես փոխվելու է: Նման վիճակ մենք ունեցել ենք 1990-91 թթ.-երին, երբ խորհրդարանական համակարգ էր, գերագույն խորհուրդ էր, ՀՀՇ-ն մեծամասնություն էր, բայց հենց իրենց վարչապետը՝ Վազգեն Մանուկյանը, իր իսկ մեծամասնության հետ խնդիրներ էր ունենում: Այդ ժամանակ ամեն մեկը, գիտակցելով իր խնդիրների կարևորությունը, բալանսավորում էր կատարում,  արդյունքն այն էր լինում, որ որոշումը, որը կայացնում էր վարչապետը պետք է բավարարեր մեծամասնությանը: Հիմա իշխանության ապակենտրոնացում կա, որ ասում են, թե Սերժ Սարգսյանն իր իշխանությունը հավերժացնում է, չեն հասկանում, որը այդ իշխանությունը չկա, որ հավերժացվի: Հիմա Սերժ Սարգսյանը լինի, թե այլ անձ, միևնույն է, այլևս նման լիրազորություններ չկան, հիմա իշխանությունն ապակենտրոնացվել է, կձևավորենք նաև դատական իշխանությունը, որն ամբողջությամբ անկախ կղեկավարի բարձրագույն դատական խորհրդի կողմից: Այժմ իշխանության հին ռեսուրսը չկա, ապակենտրոնացման, զսպման էլեմենտներ են առաջացել: Բնականաբար, խորհրդարանական համակարգը չունի լիմիտացիա, թե մարդն արդյոք կարող է վարչապետ լինել, քանի անգամ կարող է լինել, քանի որ վարչապետը չի ընտրվում կոնկրետ ժամկետով, այլ ամեն կես տարին մեկ կարող է անվստահության առաջ կանգնել: Սա է գնահատել նաև ԵՄ-ն, հիմա սա մեզ՝ Դաշնակցությանն էլ շատ պետք է, քանի որ մենք միշտ ասել ենք, որ Սահմանադրությունն ընդունելը մի բան է, բայց դրանից բխող հարյուրավոր օրենքներ կան, որոնք պետք է համահունչ լինեն  եվրոպական չափանիշների, որովհետև այստեղ է լավագույն փորձը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել