Armtimes.com-ը գրում է.

ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում, Մինսկում, ընդունվել է Սիրիայի ներսում եւ նրա շուրջ տիրող իրադրության մասին համատեղ հայտարարություն`ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների կողմից: Այս մասին հայտնում է БЕЛТА բելառուսական գործակալությունը:

Այս հայտարարության նախագիծը մշակվել է Ռուսաստանի առաջարկով: Փաստաթղթում հայտնվում է աջակցություն Սիրիայի տարածքային ամբողջականությանը, միասնականությանը եւ ինքնուրույնությանը: Նաեւ նշվում է, որ ՀԱՊԿ անդամ երկրները կողմ են արտահայտվում Սիրիայի տարածքում ահաբեկչական խմբավորումների արագ վերացմանն ու երկրի ներսում տեղի ունեցող զինված կոնֆլիկտի լուծմանը` քաղաքական հնարավոր միջոցներով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել