Tert.am-ը գրում է.

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը դիվանագիտական հաղթանակ չի համարում: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ հաղթանակ ու հաջողություն կլիներ այն ժամանակ, եթե ստորագրվեր ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագիրը:

«Այս համաձայնագիրը պարզապես թարմացնում է այն իրավական բազան, որը ՀՀ-ն Եվրոպայի հետ ուներ տարիներ ու վեր: Վերջին պայմանագիրը եղել էր 90-ականների կեսին կամ վերջին, դրանից հետո հարաբերությունները բավականին զարգացել էին: Այս համաձայնագիրը զուտ եղած հիմքերի ամրագրումն է, շատ առաջ նայող համաձայնագիր չէ»,- ասաց նա:

Միրզոյանի խոսքով՝ ներկայիս քաղաքական իրողություններն առնվազն անհրաժեշտություն էին դարձրել ԵՄ-ի հետ այս համաձայնագրի ստորագրումը: Ինչ վերաբերում է համաձայնագրի իրացմանը, Միրզոյանը նշեց, որ դրությունն այնպիսին է, որ եթե իշխանությունը քաղաքական կամք չդրսևորի այդ պարտավորությունները կյանքի կոչելու համար, ապա այդ համաձայնագիրն ի չիք կդառնա:

«Եվրոպական կառույցների աշխատանքի փորձը ցույց է տալիս, որ եթե պահանջներ են դրվում, ապա ստեղծվում են զանազան հանձնաժողովներ, որոնք նորմալ մոնիտորինգ են անում և ռեֆորմներ լինում են: Եկեք փաստենք, որ մեր երկիրը շատ հարցերում այնպիսին չէ, ինչպիսին 20 տարի առաջ էր, սա նաև ստանձնած պարտավորությունների արդյունք է։ Ուզեն, թե չուզեն համաշխարհային շուկայի  հետ աշխատելու, ինտեգրվելու համար պետք ռեֆորմների գնան»,- նշեց Արարատ Միրզոյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել