Armtimes.com-ը գրում է.

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատում են տեղեկությունը, որ Երեւանի «Հայբուսակ» համալսարանում տեղի է ունեցել ծեծկռտուք: Իսրայելի 29-ամյա քաղաքացին նոյեմբերի 29-ին ծեծի է ենթարկել ֆակուլտետներից մեկի դեկանին եւ նրա տեղակալին:

Տուժածների նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:

Կատարվածի վերաբերյալ ողջ օրվա ընթացքում մեզ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ «Հայբուսակ» համալսարանից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել