Tert.am-ը գրում է.

Անկախ նրանից, թե օջախում կռվի դեպքում ով կհաշտեցնի, գյուղապետը կգնա կասի՝ լավ վերջացրեք, կամ կինը կասի՝ լավ վաղը կբարիշենք կգնանք, այս օրենքը դրանք վերացնելու մասին չէ. ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» վերամշակված օրենքի նախագծի քննարկմանն ասաց նույն հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը:

Պատգամավորը հայտարարեց, թե դրանք եղել են, կլինեն, ու որքան այդ ավանդույթները  պահպանվեն, այդքան ավելի լավ: «Բայց եթե կինն ասի՝ լավ է արել, վաղը կբարիշենք, այս օրենքի իմաստով առավելագույնը, ինչ կարող է անել ոստիկանը, ամուսնուն զգուշացնում տալն է, որ այլևս չծեծի, ինքն էլ դրանից բացի ոչինչ չի կարող անել: Կարող ենք ասել, որ սա էլ մի արա, բայց ուրիշ բան չի կարող անել, եթե հստակ է, որ կնոջ կյանքին, առողջությանը ոչինչ ի սպառնում»,-ասաց նա:

Հրայր Թովմասյանը նշեց, թե նախագծի նախկին տարբերակը քննադատություն էր առաջացրել, և ինքն էլ քննադատել է որոշ դրույթների մասով, քանի որ այն կարող էր այլ կերպ մեկնաբանվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել