ՄԽ համանախագահների ձևաչափի անօգտակարությունն ու անարդյունավետությունը թմբկարահող ու այդ գաղափարի էստաֆետան սահուն կերպով միմյանց փոխանցող եղբայրական Ադրբեջան-Թուրքիա տանդեմն ակնհայտորեն դիվանագիտական նոր սիրախաղ է սկսել այս անգամ ԵԱՀԿ ՄԽ հետ:

Որքան էլ առաջին հայացքից թվա, թե Թուրքիան երգում է ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում հայտնվելու իր հին երգը, խնդիրը եվրոպական թևում այդ պետության ունեցած անհաջողությունների ֆոնի վրա եմ տեսնում: Հավանաբար եվրոպական որևէ ձևաչափում դրական միտում ցույց տալուն է ուղղված, ինչը կբալանսավորի ԵՄ հետ Թուրքիայի և ԵԽ հետ ունեցած Ադրբեջանի տարաձայնությունների բացասական սալդոն:

Մեր երկու հարևանները զգացել են՝ ադրբեջանաթուրքական հակաեվրոպականությունն անցել է բոլոր սահմանները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել