Oրերս նավարկության դուրս եկած «Իշխան Վլադիմիր» սուզանավն ապշեցրել է աշխարհի տարբեր երկրներից եկած դիտորդներին։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ ավտոնոմ սուզանավը կրում է 20 միջուկային ռումբ, սուզվում է մինչև 400մ և ընդամենը մեկ ռուբլով կարողանում է մոտ 10.000 կմ ավելի հեռավորության վրա գտնվող ամբողջական քաղաքներ ոչնչացնել։

«Իշխան Վլադիմիր» սուզանավը հրթիռի արձակման վայրից 9300կմ շառավղով կարողանում է աննշան շեղությամբ հարվածներ հասցնել հակառակորդին՝ այդ ընթացքում լինելով մոտ 0.5 կմ խորության վրա։ 2025 թվականին Ռուսաստանը պլանավորում է նավատորմում ունենալ նույն դասի ևս 8 սուզանավ, որոնցից 2-ը կլինեն «Իշխան Վլադիմիր»-ից ավելի հզոր։

Սուզանավը նավարկությունը պաշտոնապես սկսվել է 2017 թվականի նոյեմբերի 17-ին, իսկ շինարարությունն ընթացքի մեջ էր 2012 թվականից։ 2018 թվականի սկզբում այն պաշտոնապես կհամալրի ռուսական նավատորմը՝ դառնալով միջուկային զսպման համար նախատեսված ամենահզոր միջուկային ավտոնոմ սուզանավը։

Կարևոր է նշել նաև այն, որ սուզանավը հագեցված է վերջին սերնդի տեխնոլոգիաներով։ Այն ունի 4 հավելյալ հրթիռարձակման թունելներ, որոնք օգտագործվում են ինչպես միջուկային-բալիստիկ, այնպես էլ՝ ուղղակի բալիստիկ հրթռների արձակման համար։ Ռուս փորձագետների աշխատանքի շնորհիվ սուզանավը դարձել է ավելի շարժուն ու ճկուն, ինչը մի քանի անգամ ավելի է բարդացնում դրա խոցումը հակառակորդի կողմից։

Ծովային սպառազինության մրցավազքում ԱՄՆ-ի, Չինաստանի և Մեծ Բրիտանիայի հետ միայն Ռուսաստանը լուրջ հայտ է ներկայացրել հաղթող ճանաչվելու համար՝ ներկայացնելով արդեն իսկ «աշխարհի ամենավտանգավոր սուզանավը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել