Armtimes.com-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կժամանի Հայաստան, հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթը` տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ հանդիպմանը, գրում է rusarminfo.ru-ն:

Ֆրանսիացի դիվանագետն ընդգծել է, որ նախագահի այցը կլինի Հայաստանում ֆրանսիական բիզնեսը եւ ներդրումները զարգացնելու կոնտեքստով` հաշվի առնելով Հայաստանի հնարավորությունները եվրոպական, եվրասիական եւ իրանական շուկաներում:

Լաքոթը նաեւ հավելել է, որ նոյեմբերի 24-ին Բրյուսելում ԵՄ հետ Հայաստանի ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը խթան կլինի հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել