Yerkir.am-ը գրում է.

Եվրամիության (ԵՄ) ահաբեկչության դեմ պայքարի գծով հանձնակատար Ժիլ դը Կերշովը հայտարարել է, որ ԵՄ-ը չի կիսում Թուրքիայի տեսակետը գյուլենական շարժումն ահաբեկչական կազմակերպություն համարելու հարցում. տեղեկացնում է Ermenihaber-ը:

«Մենք այդ շարժումը ահաբեկչական կազմակերպություն չենք համարում և մոտ ապագայում ԵՄ-ի դիրքորոշումը չի փոխվի»,- ըստ թուրքական «T24.com.tr» լրատվական կայքի՝ «Reuters»-ին տված հարցազրույցում ասել է Կերշովը:

Վերջինս նշել է, որ դիքորոշման փոփոխություն ակնկալելու համար ԵՄ-ին նախ պիտի առարկայական փաստեր ներկայացվեն:

«Ոչ թե հեռախոսային հավելված (գյուլենականների հեռախոսներում հայտնաբերված ByLock ծածկագրային հավելված) օգտագործելու պես անուղղակի փաստեր, այլ կոնկրետ, առարկայական փաստեր են հարկավոր, որոնք կապացուցեն, որ գյուլենականները կապ ունեն հեղաշրջման փորձի հետ»,- շեշտել է ԵՄ պաշտոնյան:

Նշենք, որ Թուրքիայի կառավարությունը 2016-ի հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձի գլխավոր պատասխանատու է հայտարարել Ֆեթուլլահ Գյուլենին ու նրա հիմնած գյուլենական շարժումը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել