Էլի բանակը դարձավ մեր թշնամին, էլի բանակը դարձավ փող աշխատելու տեղ, էլի սգավոր հոր ցավը սպառման աղբյուր ու դեսպանատան գռանտի աղբյուր դարձավ:
Իսկ  իրականում, իրականում Հայաստանի Հանրապետության պատմության մեջ, մենք ունենք ընդամենը մի արժեք, դա բանակն է: 
Մենք այդպես էլ չսովորեցինք, որ չի կարելի ողբ անող մարդուն խառնել վայրի արջի ցեղերին: Իսկ այ գիտեք, որ բանակում ինչ փոփոխություններ են կատարվում վերջին ժամանակներում: Այս մասին երկար ժամանակ է ուզում էի գրել, պարզապես ժամանակս չէր ներում, իսկ այսօր այդ օրն է: Գիտեք, որ ամեն ինչից զատ այսօր յուրաքանչյուր ստորաբաժանմանը կցված են քաղաքացիական մարդիկ, զորամասի մոտակայքում գտնվող բնակավայրերից, զինվորների ծնողներ, ուսուցիչներ, դաստիրակչական խմբեր կատարողներ: Իսկ գիտեք, որ այժմ շատ բաներ են փոխվել՞՞՞:
Ինչ է, մեր հասարակության մեջ ամեն ինչ իդեալական է, և միայն բանակն է խլում մեր տղաներին մեզանից՞՞: Մոռացաք, թե ինչպես էր անչափահասը 19-ամյա տղային դանակահարում: Իսկ եթե դա հիմա չաներ, նա դա անելու էր բանակում:
Միայն մի բան կարող եմ հստակ ասել, այսօր եթե մենք փնովում ենք բանակը, թեկուզ այն վատն էլ լինի, վաղը, որ չունենանք բանակ, ձեզ ոչ մի դեսպանատուն չի պաշտպանելու:
Բանակը մեր երկրի սիրտնա , ու եթե փոփոխություններ են կատարվում, դա պետք է լինի կամաց կամաց, ինչպես մարդու մոտ, չէ որ մարդու հիվանդ սիրտն էլ չես կարող հանել ու նորը դնել:
Եվ ի վերջո, բանակին այդքան փնովելու փոխարեն, լավ կանեն շատերը գնան ու ծառայեն բանակում: Իսկ բանակում տեղի ունեցող հանցագործությունները, հանցագործ սպաներն ու գեներալները պետք է ենթարկվեն պօատասխանատվության, ես չեմ ժխտում, որ բանակում չկն հանցագործ պագոնավորներ, բայց ողջ համակարգը այդպիսին չէ:

ՀՀ ԶՈՒ պահեստազորի ավագ սերժանտ, 
Հրետանային հրանոթի հրամանատար
Հայոց բանակի գերազանցիկ
Հարություն Մկրտչյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել