168.am-ը գրում է.

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ Մալայզիայում թունավորված եղբայրն իր մոտ հակաթույն է ունեցել, գրել է Star թերթը՝ վկայակոչելով այն փորձագտին, որը նյութի փորձաքննություն է կատարել:

Թերթի տվյալներով՝ Կիմ Չեն Նամի ուսապարկում եղել է 12 դեղասրվակ անտրոպին, պատրաստուկ նյարդա-կաթվածահարական նյութերի եւ թույների, ներառյալ VX-ի վնասազերծման համար, որի հետքեր են հայտնաբերել Կիմ Չեն Նամի մաշի վրա: ԿԺԴՀ-ի քաղաքացու սպանության գործով Մալայզիայի գերագույն դատարանի դատական նիստում թունագետ Շարմիլան, որին մարտի 10-ին հանձնել էին նմուշերը հետազոտության համար, հավաստել է, որ դեղասրվակներում անտիդոտ է եղել:

ԿԺԴՀ-ի քաղաքացին՝ Կիմ Չհոլ անվամբ անձնագրով Քուալա Լումպուրի օդանավակայանում մահացել է փետրվարի 13-ին: Ոստիկանությունը նրա մաշկին VX նյարդա-կաթվածահարական նյութի հետքեր է հայտնաբերել, որն արգելված է քիմիական զենքի մասին միջազգային կոնվենցիայով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել