Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի ավագ Տիագո Սիլվան հաղորդել է, որ բրազիլացի հարձակվող Նեյմարն ինքն է իր թիմակից Էդինսոն

Կավանիին առաջարկել իրացնել 11 մետրանոց հարվածը Ֆրանսիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Տրուայի» հետ խաղում (2:0):

Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստը 41-րդ րոպեին չէր կարողացել հաջող իրացնել այն:

«Նախատեսված չէր դա: Նեյմարը կանչեց Կավանիին և առաջարկեց հարվածել: Գիտեի, որ մի օր դա տեղի կունենա, սակայն չգիտեի, որ դա կլինի այդքան արագ:

Այդ մասին խոսել եմ նախորդ շաբաթ, սակայն չէի սպասում, որ այդպիսի բան կլինի հենց հաջորդ խաղում: Նեյմարը բարի սիրտ ունի, և հասկանում է, որ հաջորդ անգամ կարժանան նման վերաբերմունքի»,- պաշտպանի խոսքը մեջբերում է «Globo Esporte»-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել