«Երեկ Սերժ Սարգսյանի որոշմամբ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` վեց տարի պաշտոնավարման ժամկետով: Սա նշանակում է, որ արդարադատության նախարարությունում մի յուղոտ պաշտոն թափուր է մնացել, ինչի համար արդեն սկսել է մրցավազքը:
 
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնի երեք հավանական թեկնածու կա: Նրանցից մեկը արդարադատության նախարարության գործերի կառավարիչ Նարեկ Ղազարյանն է, երկրորդ թեկնածուն վարչության պետ Կարեն Հակոբյանը, շրջանառվում է նաև դատախազության նախկին աշխատակիցներից մեկի անունը։
 
Նշենք, որ արդարադատության նախարարության գործերի կառավարիչ Նարեկ Ղազարյանին նախարարությունում, մեղմ ասած, չեն ընդունում: Նրա ո՛չ մասնագիտական, ո՛չ մարդկային որակները չեն համապատասխանում այդ պաշտոնի նկարագրին»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել