Իրանի հեռահաղորդակցության ընկերության ղեկավար Բիման Ջեմալին հայտարարել է Սիրիայում առաջին իրանական հեռուստաալիքի բացման մասին, որը կոչվում է «Ալ-Ալամ Սիրիա»՝ «Ալ-Ալամ Իրան» հեռուստաալիքի օրինակով, և հեռարձակվելու է Թեհրանից արաբերեն լեզվով: Լրատվամիջոցի իրանական տարբերակն անցյալ 6 տարիների ընթացքում և՛ տեղեկատվական, և՛ փորձագիտական տեսանկյունից լայնորեն անդրադարձել է սիրիական հակամարտությանը՝ փորձելով ապահովել հնարավորինս օբյեկտիվ պատկեր:
Ակնհայտ է, որ վերջին շրջանում Սիրիայում Իրանի դիրքերի ամրապնդման իրողությունը քաղաքական, տնտեսական, ռազմական հարթություններում ամրագրվելու և առավել խորանալու է քարոզչական ու հոգեբանական առումով ևս՝ հաշվի առնելով արդեն հեռուստատեսության ընձեռած լայն հնարավորւթյունները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել