«Հատկապես Հայաստանի եվրոասոցացումից հետո ահագնացել են խոսակցություններն այն մասին, թե ինչո՞ւ Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ՝ անվտանգության անհրաժեշտության հիմնավորմամբ՝ իրա­կանում չստանալով այն:
 
«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի հետ: «Մենք պետք է գիտակցենք, որ տնտեսու­թյուն և անվտանգություն առանձին չի լինում: ԵԱՏՄ-ին մեր անդամակցության արդյունքում ստացել ենք տն­տեսական լրջագույն առավելություններ»,-կարևորեց Հարությունյանը՝ հավելելով,-առաջինը՝ ՌԴ-ն իր վրա է վերցրել մեր ատոմակայանի հետագա շահագործումը՝ ՀԱԷԿ-ի գործունեության ժամկետը երկարացնելով մինչև 2026 թվական, դրա համար տրամադրելով 300 մլն դոլարի վարկ: Դրա արդյունքն այն է, որ տասը տա­րի մենք ստանում ենք ամենաէժան էլեկտրաէներգիան: Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե չլիներ ատոմակայանը, ինչպիսի սոցիալ-տնտեսական վիճակում կլիներ Հայաստանը: Իսկ տնտեսական հզորությունը բերում է անվտանգության հզորացման, այդպես չէ՞»»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել