«Քանի որ Աղվերանում վարչապետ-գործարարներ հան­դիպման ընթացքում գործարար­ների բարձրացրած հարցերի մեծ մասը վերաբերել է հարկային-մաքսային խնդիրներին, Կարեն Կարապետյանը հանձնարարել է՝ մի հանդիպում էլ Վարդան Հարությունյանն ունենա գործարարների հետ՝ «աղվերանական» ֆորմատով: Որոշվել է, որ այն կազմակերպվի դեկտեմբերի երկրորդ կեսին, խորհրդարանում բյուջեի հաստատումից հետո: Մեր տեղեկություններով՝ բյուջեի քննարկումը խորհրդարանը կսկսի հաջորդ չորեքշաբթի, քվեարկությունը կլինի հինգշաբթի: Ի դեպ, բյուջեի առնչությամբ մեծ թվով առաջարկներ են արել ան­հատ պատգամավորները, խմբակցությունները՝ բյուջեի «լավաշը» (այդպես է կոչվում ամփոփաթերթիկը, որն անչափ երկար տետրի վրա է) ԱԺ-ն և խմբակցությունները կստանան այսօր, և կիմացվի, թե կառավարությունն առաջարկների որ մասն է ընդունել, որը՝ մերժել և  ինչու»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել